Այսօր տեղի ունեցած մահացու միջադեպն ընդգծում է կայունության և խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու հրատապությունը:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա նշել է, որ Բաքվում է և ակնկալում է բովանդակային հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենում հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։