ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Ռաիսինա ֆորում-2023»-ի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի և մշակույթի պետնախարար Մինակաշի Լեքհիի հետ քննարկել է Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա մշակութային համագործակցության հնարավորությունները։
«Երկուստեք կարևորեցինք երկու ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամությունն ու հարաբերությունների զարգացման հեռանկարը։
Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը և «Դիտորդ հետազոտական հիմնադրամի/ORF» նախագահ Սամիր Սարանը»,- տեղեկացրել է Արշակյանը: