Ռուսաստանն ու Չինաստանը այսօր բախվում են արևմտյան առաջատար տեխնոլոգիաների հասանելիության հետ կապված դժվարությունների, այս պայմաններում երկու երկրները կարող են ակտիվորեն համագործակցել գիտատեխնոլոգիական ոլորտում: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը:
«Չինաստանի զարգացումը լավ հնարավորություններ է ստեղծում մեր երկրների միջև ներդրումային գործընկերության համար։ Ողջունում ենք Ռուսաստանում չինական ներդրումների աճը։ Նշում ենք, որ այսօր ռուս գործարարները նույնպես ուշադիր հետևում են չինական տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հնարավորություններին»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ու Պեկինը գերազանց քաղաքական հարաբերություններ ունեն:
«Չինաստանի վերելքը նաև միջազգային քաղաքականության շատ լուրջ գործոն է։ ՉԺՀ-ի զարգացումը մարմնավորում է հենց այն բազմաբևեռությունը, որին պետք է ձգտենք միջազգային հարաբերություններում։ Ռուսաստանն ուրախ է ի դեմս Չինաստանի տեսնել համաշխարհային բևեռներից մեկին, ինչը լիովին արտացոլում է գլոբալ զարգացման մեր տեսլականը»,- հավելել է Մորգուլովը