ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի:
Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: