ՀՀ վարչապետը հանդիպել է նաև Գերմանիայի Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ, նշել, որ 2022 թվականին Հայաստանում գրանցվել է 12.5 տոկոս տնտեսական աճ, 2018-ից ի վեր ստեղծվել է 156 հազար նոր աշխատատեղ, պետբյուջեի մուտքերն ավելացել են 1,8 մլրդ դոլարով:
«Տնտեսական ազատության միջազգային ինդեքսում» Հայաստանը զբաղեցնում է 11-րդ տեղը, Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում վերացվել է մենաշնորհը, այժմ բարեփոխումներ են իրականացվում տնտեսության ոլորտում:
Հայաստանի՝ նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը եվրասիական տարածաշրջանում լավագույններից է, իսկ այս տարի նախատեսվում է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ:
Վարչապետի խոսքով՝ միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունները Հայաստանի վարկանիշը կայունից դրական են գնահատել:
Փաշինյանն այցն ավարտել է Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:
Մանրամասները՝ Վարդան Հովսեփյանի ռեպորտաժում: