Թուրքիայի արևելյան և հարավային շրջաններում մարտի 4-ին նոր երկրաշարժեր են գրանցվել:
Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի տվյալով՝ Ադըյամանում գրանցվել է 4,4 մագնիտուդով երկրաշարժ, Մալաթիայում՝ 3,6, Հաթայում՝ 4,0, Ադանայում՝ 4,1, Քահրամանմարաշում՝ 3,6:
Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո գրանցվել է գրեթե 10 000 հետցնցում։