Դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության բռնագանձել 28 անշարժ գույք, 16 տրանսպորտային միջոց: Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է դատախազության հայցադիմումի քննարկումը: Նիստի ընթացքում դատախազը պարզաբանել է, թե ինչու է պահանջվում բռնագանձել նաև Գրիգորյանին պատկանող և օրինական եկամուտներով հիմնավորված գույքը:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: