Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան հատում են «վտանգավոր գիծը», ինչին չի կարելի համակերպվել։ ԿԺԴՀ ԱԳՆ-ի հայտարարությունը մեջբերել է Reuters գործակալությունը:
Փհենյանն ԱՄՆ-ին մեղադրել է սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգի փլուզման համար, իսկ իր միջուկային զենքի մշակումն անվանել է պատասխան գործողություն, որն ուղղված է Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովմանը:
Հիշեցնենք, որ մարտի 13-23-ը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները կանցկացնեն Freedom Shield համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Միաժամանակ տեղի կունենան Warrior Shield դաշտային զորավարժությունները: