Արցախում` Շուշիի և Մարտունու շրջաններում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ կայքում: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան:
Այս փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում: