Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ընդունել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ հայտնել է իրանական IRNA գործակալությունը։ Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում:
Ավելի վաղ Գրոսին հանդիպել էր նաև Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ, հույս հայտնել, որ որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:
Գրոսիի խոսքով՝ բանակցությունների մթնոլորտը դրական է, և իրանական կողմը տրամադրված է համագործակցության: