Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հատուկջոկատայիններ է ուղարկել Դեր Զոր նահանգ՝ այնտեղ գործող «Իսլամական պետության» ահաբեկչական խմբերին ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Watan թերթը։
Նրա խոսքով՝ գործողությունն իրականացվում է Բադիա ալ Շարքիա անապատում, որտեղից գրոհայինները հարձակվում են բանակի անցակետերի և մայրուղիով Իրաքի հետ սահման շարժվող ավտոշարասյուների վրա։
Ականատեսները պարբերականին պատմել են, որ ահաբեկիչները վերջին շրջանում զգալիորեն ակտիվացրել են իրենց հարձակումները և հաշվեհարդար են տեսնում տեղի բնակիչների նկատմամբ:
Al Watan-ի փոխանցմամբ՝ արաբական ցեղերի շեյխերը դիմել են իշխանություններին՝ Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակումներին վերջ դնելու խնդրանքով։