Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ուրբաթ ժամանել է Իրանի մայրաքաղաք։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Գրոսիին դիմավորել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
Ավելի վաղ՝ մարտի 2-ին, Fars գործակալությունը հայտնել էր, որ Գրոսին Թեհրան ժամանելուն պես կհանդիպի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ և նրանց հետ կքննարկի «տարբեր հարցեր»։ Euronews հեռուստաընկերությունն էլ հաղորդել է, որ ԱԷՄԳ-ի ղեկավարը նախատեսում է հանդիպել նաև նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ՝ քննարկելու Իրանի միջուկային գործարքի շուրջ «երկխոսության վերսկսումը»։