Միացյալ Նահանգները ողջունել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև վերջին հանդիպումը, հաղորդում է TURAN գործակալությունը:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների փոխգործակցությունը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը՝ գործակալության հարցմանն ի պատասխան։
«Հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն զարգացնել և պահպանել արդյունավետ հաղորդակցման ուղիները»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»։
Մարտի 1-ին Արցախի Իվանյան համայնքում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ հանդիպել էին Արցախի և Ադրբեջանի
ներկայացուցիչները: