Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի բաժինների ծառայողները, ինչպես նաև պարեկային ծառայության Արագածոտնի մարզը սպասարկող գումարտակի ոստիկանները Արագածոտնի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման, հայտնաբերման ու բացահայտման նպատակով։
Հատուկ միջոցառման արդյունքում ստուգվել են մի շարք տրանսպորտային միջոցներ։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և վերը նշված բաժիններ են տեղափոխվել մի խումբ անձինք։ Կատարվել են խուզարկություններ։ Հայտնաբերվել են ատրճանակ, սառը զենքեր, մարիխուանայի նմանվող զանգվածներ և այլն։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։