Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը այցելել են «Դիլիջան» ազգային պարկ։ Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի ու գույքագրված խնդիրների շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել:
Պարոն Ալիխանյանը երկար ժամանակ գլխավորել է ազգային պարկի Գիտության, մշտադիտարկման և զբոսաշրջության բաժինը և քաջատեղյակ է թե՛ առկա խնդիրներից, թե՛ դրանց լուծման տեսլականից: Նախարարը հույս է հայտնել, որ այդ աշխատանքային փորձը լավագույնս կծառայեցվի «Դիլիջան» ազգային պարկի գործունության արդյունավետության բարձրացմանը։
Նախարարը կարևորել է հատկապես ազգային պարկում ապօրինի ծառահատումների կանխարգելումը և խոսել կառուցվածքային փոփոխությունների մասին: Ներկայացվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում շուրջօրյա ծառայության ներդրման նախագիծը: