Հաագայի Միջազգային քրեական դատարանը կարող է հետաքննություն անցկացնել Թուրքիայի կառավարության նկատմամբ՝ կապված ամբողջ աշխարհում ընդդիմախոսներին հետապնդելիս մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների հետ։
Իրավական հարցերով եվրոպացի փորձագետների խումբը հավաքել է վկաների ցուցմունքներից կազմված թղթապանակ, որը մանրամասն տեղեկություններ է պարունակում Թուրքիայի իշխանությունների հովանավորած խոշտանգումների, առևանգումների և մոտ 200 000 մարդու ապօրինի ազատազրկման մասին:
Գործը մարտի 1-ին փոխանցվել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանին:
«Թուրք պաշտոնյաները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել Էրդողանի ռեժիմի հարյուր հազարավոր հակառակորդների նկատմամբ: Այս հանցագործությունները ներկայացնում են լայնամասշտաբ և համակարգված հարձակում քաղաքացիական բնակչության վրա, ինչը թույլ է տալիս ՄՔԴ-ին հետաքննություն սկսել Էրդողանի ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»,- նշել են փորձագետները: