Հրազդանի կիրճը նախատեսում ենք ռեկրեացիոն գոտի սահմանել. դա որոշակի սահմանափակումներ է ենթադրում: Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Այս տարի այնտեղ պլանավորել ենք մաքրման աշխատանքներ, և կիրճն ուզում ենք բնականոն, բնությանը հարիր տեսքի բերել: Մասնավորապես, կոնկրետ ներդրումնային ծրագիրն առաջարկվել է գործող վարձակալի կողմից: Շատ երկար քննարկումներից հետո շատ մեծ ծրագիր է նախատեսվում: Այդ ներդրումային ծրագրում ավելացրել ենք ճոպանուղու նախագիծ»,- ասաց Տիգրան Ավինյանը: