ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի շտապօգնության բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակներում հանրապետությունում ներդրվելու է շտապօգնության նոր մոդել, ըստ որի՝ Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ:
Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի: Ավարտին` 2025 թվականին, շտապօգնության սպասարկումը կլինի ոչ թե կցագրման, այլ` կանչի սկզբունքով: Արդյունքում, կրճատելով ժամանակն ու տարածությունը, շտապօգնության բրիգադը շատ ավելի օպերատիվ կհասնի կանչի վայր:
Շիրակում Արմեն Նազարյանն ու Վարդուհի Գրիգորյանը ծանոթացել են շտապօգնության նոր մոդելի ներդրման աշխատանքների ընթացքին, նախանշել անելիքները: