N զորամիավորում կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի դասակների, ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի ավագների հետ՝ տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից:
Սուրեն Պապիկյանը լսել է զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:
Պաշտպանության նախարարը զորամասի հրամկազմին հանձնարարել է պատշաճ հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար:
Նախարար Պապիկյանը դիրքերի ավագներին վստահեցրել է, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու, անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովելու համար: