Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Դիվանագետի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Նամակում Սերգեյ Ղազարյանն իր և նախարարության անունից շնորհավորել է գործընկերոջը և ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական անձնակազմին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և ձեռքբերումներ արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանի, Արցախի և համայն հայության շահերի ներկայացման և պաշտպանության դժվարին առաքելության մեջ: