Մարդու իրավունքների սիրիական ցանցի տվյալով՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Սիրիայում զոհվել է ավելի քան 7200 մարդ, այդ թվում՝ 2100-ից ավելի երեխա:
Թուրքիայում վերջին տվյալով՝ զոհերի թիվը հատում է 45000-ը: Թուրքիայի բնական աղետների դեմ պայքարի գրասենյակի տվյալով՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո երկրում 3 րոպեն մեկ նոր ցնցումներ են արձանագրվում, արդեն գրանցվել է ավելի քան 11 000 հետցնցում։
Ստամբուլի իշխանություններն էլ հայտնել են, որ մտադիր են վերաբնակեցնել քաղաքի ոչ սեյսմակայուն կացարանների մեկուկես միլիոն բնակչի: