Ուկրաինական կողմն արձագանքել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությանը, որ Բրյանսկի մարզ ուկրաինական դիվերսիոն խումբ է մտել:
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է՝ «Ռուսաստանում ուկրաինական դիվերսիոն խմբի պատմությունը դասական գիտակցված սադրանք է»:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայում՝ Բրյանսկին սահմանակից Սումի և Չեռնիգովի շրջանում օդային տագնապ է հայտարարվել: