Ռուսաստանի Բրյանսկի մարզում «բախումներ են ընթանում ուկրաինացի դիվերսանտների հետ»՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
ՌԻԱ Նովոստիի նախնական տվյալներով՝ Լյուբեչան գյուղի խանութներից մեկում մի քանի մարդ պատանդ է վերցվել։ Այս մասին հայտնել է ուժային կառույցներից մեկում գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր երկու գյուղի վրա հարձակման մասին: Նրա խոսքով՝ ուկրաինացի դիվերսանտները կրակել են մեքենաներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները դիվերսիոն խմբի վերացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։