Մարտի 1-ի ողբերգության 15-րդ տարելիցի օրը զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել Երևանում:
ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի առջև շվեյցարացի գործիչները կոչ են արել դադարեցնել Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան, բացել Լաչինի միջանցքը:
Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը:
Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները:
Լավրովը Չավուշօղլուի հետ հանդիպում է անցկացրել G20-ի ԱԳ նախարարների խորհրդակցության շրջանակներում:
Հունաստանում գնացքների բախման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, հայտարարվել է եռօրյա սուգ:
Իրանն ուսումնասիրում է Ռաշտ-Աստարա երկաթուղու ֆինանսավորման հարցը:
Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին. Էրդողան:
Թուրքիայում բետոնի նմուշների առնվազն մեկ քառորդն ունի թերություններ, հայտնում է փորձագետը:
Անօդաչու սարքերով հարձակումներ՝ Ռուսաստանի հինգ շրջանում: