Իրանի հարավ-արևմուտքում` Ֆարս նահանգում, 4.6 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական ազգային կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:28-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: