Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 28-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք:
Մասնավորապես՝ խարդախության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ընտանեկան բռնության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու և պետական սահմանի ապօրինի հատման փորձի՝ 3-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, գույքի անզգուշությամբ վնասման, պետական սահմանն ապօրինի հատելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: