Փետրվարի 28-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա բնակիչ Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:
Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև այսօր՝ մարտի 1-ին: Ժամը 14:00-ի սահմաններում Բերդաշեն համայնքի 59-ամյա բնակիչ Ս. Վարդանյանը «Դավալա» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչն էլ պատճառ է հանդիսացել գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման:
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։