Ֆինլանդիայի խորհրդարանի անդամները հավանություն են տվել երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու մասին օրինագծին, հայտնում է Yle-ն։
ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին քվեարկել են 200 պատգամավորներից 184-ը։
Դաշինքի երկրները, Թուրքիայից և Հունգարիայից բացի, հավանություն են տվել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը:
Թուրքիայի և Շվեդիայի հարաբերություններում ամենամեծ դժվարությունները ծագել են հատկապես տարեսկզբին Ստոկհոլմում հակաիսլամական գործողություններից հետո, որոնց ժամանակ ակտիվիստները հրապարակային այրել են Ղուրանը:
2023 թվականի հունվարի 23-ին Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն ասել է, որ Ֆինլանդիան կարող է ինքնուրույն, առանց Շվեդիայի շարունակել ՆԱՏՕ-ին անդամակցելու ընթացակարգը։