Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության փոխնախարարը տեսակապով հանդիպում է անցկացրել ռուս գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկել են Ռաշտ-Աստարա երկաթուղու ֆինանսավորման հարցը:
Որոշում է կայացվել երեք ամսվա ընթացքում վերջնական համաձայնություն ձեռք բերել երկաթուղու ֆինանսավորման, նախագծի իրագործման հարցի շուրջ: Ընդգծվել է, որ համապատասխան պայմանագրի ստորագրումից հետո 3 ամսվա ընթացքում, առավելագույնը՝ 6 ամսվա ընթացքում, պետք է ավարտվեն բոլոր ուսումնասիրությունները, իրանական կողմը կհատկացնի տարածքը, և 2023-ի վերջին սկսվեն կառուցման աշխատանքները: