ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվածների հարազատներին:
«Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Տեմպեի մերձակայքում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով զոհվածների մեր հույն եղբայրներին, քույրերին, ընտանիքներին և ընկերներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը: