Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ՝ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Արցախի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ քննարկվել են Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման ու Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը:
Կառավարության նիստում Արցախի նախագահը հայտարարել է, որ Բաքվի հետ ուղիղ շփումներին Ստեփանակերտը կողմնակից է, բայց չնայած ճնշումներին՝ անկախության ճանապարհից հետ քայլ չի լինելու: