Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում որոշ քաղաքացիների կողմից դրսևորվող վարքը առաջացնում է քաղաքացիների դժգոհությունն ու ստեղծում անհարմարություններ անցորդների և հյուրերի համար:
Խնդիրը լուծելու համար պարբերաբար քայլեր են ձեռնարկվում համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Այս մասին ասված է Կենտրոն վարչական շրջանի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Այսօր ևս Ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են միջոցառումներ. նշված վայրում հայտնաբերված անօթևաններից 1-ը տեղափոխվել է հիվանդանոց, 2-ը հրաժարվել են տեղափոխվել ժամանակավոր կացարան: Վերջիններիս հետ աշխատանքներ են տարվում համապատասխան կացարան տեղափոխելու համար:
«Հիշեցնենք, որ նշված անձանց հետ բազմիցս տարվել են բացատրական աշխատանքներ, որից հետո նրանց տեղափոխել են կացարան, սակայն այնտեղ դրսևորելով ոչ պատշաճ վարք՝ ստեղծել են կոնֆլիկտային իրավիճակներ և հեռացել հաստատությունից:
Կոմունալ տնտեսության բաժնի նախաձեռնությամբ տարածքում իրականացվել են մաքրման աշխատանքներ, կազմակերպվել է տարածքից աղբի դուրսբերումը:
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնենք, որ անօթևանների հետ կապված հարցերով կարող եք դիմել Միացյալ սոցիալական ծառայություն (հեռ․՝ 060652718) և ՀՀ ոստիկանություն»,- ասված է գրառման մեջ: