ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։
«Վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ-ի ու ԻԻՀ-ի միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է՝ գերազանցելով 2022 թվականին 700 մլն ԱՄՆ դոլարը։ Առկա են նախադրյալներ այս ցուցանիշն առավել բարձրացնելու, իսկ համագործակցությունն առավել բազմակողմանի դարձնելու համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրավմանը»,- գրել է Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում: