Վերջնափուլում են ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները: Կենտրոնը գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով:
Միասնական ընդունարաններում (front office) մեկ պատուհանի սկզբունքով շահառուների դիմումներն ընդունելու, այնուհետև հետին գրասենյակներում (back office) բոլորովին այլ մասնագետների կողմից դրանք մշակելու և ընթացքավորելու մեխանիզմն ու գործընթացը լիովին բացառելու են կոռուպցիոն գործոնը՝ ապահովելով հնարավորինս հասանելի ու արագ սոցիալական ծառայությունների մատուցում: