Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ընտանեկան բռնության՝ 4, կաշառակերության՝ 3, բնակարանային գողության, խոշտանգման ու խուլիգանության՝ 2-ական, սպանության փորձի, յուրացնելու կամ վատնելու, շորթման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անօրինական միգրացիայի կազմակերպման, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`