Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրից չորս տարի անց ապահովագրվել է Հայաստանի մշակովի հողատարածքների միայն մեկ տոկոսը:
Ռոման Համայակյան (Շիրակի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պատասխանատու) - Պետք է նշեմ, որ Շիրակի մարզում ցուցանիշները 2020, 21 և 22 թթ. հետևյալն են. 2020 թ.՝ 497 հա, 21 թ.՝ 1400 հա: 2022-ին արդեն ապահովահգրվել է 1764 հա մշակաբույսեր, ընդհանուր առմամբ, ՀՀ-ում Շիրակի մարզը այս ցուցանիշներով առաջատարն է։
Հրդեհի, կարկտահարության, ցրտահարության և երաշտի դեպքում է գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրվում։ Ապահովագրության ցանկում 13 մշակաբույս է։ Կախված բույսի տեսակից՝ վճարի չափը տարբեր է։ Մեկ հեկտարի համար գյուղացին տարեկան վճարում է 9-13 հազար դրամ։ Շիրակի մարզի ցանքատարածությունները հիմնականում տուժել են կարկտի պատճառով։
Հակոբ Հունանյան (Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական կենտրոնի աշխատակից) - Նախկինում, օրինակ, մեր գյուղի հյուսիսային կողմը գյուղական ասելով՝ կարկտի կքաշեր, սարը ձգում էր ու կարկտահարում, ստիպված, բացի խոտաբույսերից, բան չէին ցանում, բայց թե՛ կայանների դնելը արդյունք տվեց, թե՛ հետագայում՝ ապահովագրությունը։ 2-3 տարի արդեն սկսել է, նախանցած տարի կարկտահարության ժամանակ ահագին ձեռնտու եղավ, ստացան փոխհատուցում, պարզապես էն քանակը չկա: Եթե բոլորը ապահովագրեն, լավ կլինի։
Ղևոնդ Հովհաննիսյանը արդեն երեսուն տարի զբաղվում է կարտոֆիլի, ցորենի, համեմունքների ու սերմերի մշակմամբ։ Առաջիններից է օգտվել ապահովագրությունից։
Ղևոնդ Հովհաննիսյան (Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի գյուղատնտես) - 21 թվին ապահովագրել ենք 3 հա ցորեն, կարկատահարվավ, ապահովագրությունը հինգ աշխատանքային օրվա մոտեցան, գնահատեցին և լրիվ փոխհատուցվեց, 22 թ. շատ ապահովագրեցինք, նորից կարկտահարվեց, էլի դիմեցինք, եկան գնահատեցին, կարկտահարված տոկոսը և փոխհատուցումը տրվեց, շատ գոհ ենք։
Մայիսյանում նաև բացթողումներն են թվարկում։ Հունանյանն առաջարկում է անցնել կլոր տարվա ապահովագրության, այժմ սեզոնային է։
Հակոբ Հունանյան - Խնդրեմ էս տարի ոնց որ ձմռան երաշտ, որը աշնանացան կուլտուրայի համար վտանգավոր էր, հնարավոր է՝ գարունը բացվի, բույս չլինի: Ցանկալի է, որ սեզոնային չլինի ապահովագրության տևողությունը:
Գյուղատնտեսներն առաջարկում են նաև ցրտահարությունից ապահովագրվելու փաթեթեր մշակել:
Ղևոնդ Հովհաննիսյան - Մեկ էլ լավ կլիներ՝ համեմի սերմ, կտավատի սերմ. դրանք չկան: Այն կուլտուրաները, լավ կլիներ՝ դրանք ավելացնեին։
Առաժմ Շիրակում ապահովագրում են մեծ մասամբ կարկտահարության ռիսկից։ Գյուղապահովագրությունից օգտվում են հիմնականում խոշոր ֆերմերները։