Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, Անվտանգության խորհրդի անդամները այսօր այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածներին զոհ դարձած հայերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ:
Այնուհետև ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ նվիրված ոճրագործության զոհերի հիշատակին: