Ազգային ժողովի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերի զոհերի հիշատակը:
Խորհրդարանի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ասաց, որ 35 տարի առաջ փետրվարի 27-ին սկսվեց և 28-ին ու 29-ին շարունակվեց Սումգայիթում հայերի հերթական ցեղասպանությունը Ադրբեջանի կողմից:
«Ես մինչև աշխատանքների սկսելն առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասաց պատգամավորը: