Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին օրենքը:
«Ռուսաստանի Դաշնությունը կասեցնում է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի գործողությունը»,- նշված է բացատրական գրության տեքստում:
Ավելի վաղ Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին հղած ուղերձում հայտարարել էր, որ Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը պայմանագրին, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել ՆԱՏՕ-ի ամբողջ հարվածային ներուժը:
Պետդուման և Դաշնության խորհուրդն արդեն պաշտպանել են երկրի ղեկավարի ներկայացրած օրինագիծը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը ստորագրվել էր 2010 թվականի ապրիլի 8-ին՝ Պրահայում։