Ղազախստանի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի հակամարտության հետ կապված ռիսկեր կամ սպառնալիքներ չեն տեսնում` հայտարարել Է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ անդամ է այլ պետությունների հետ, որոնք սահմանակից են Ռուսաստանին կամ գտնվում են այս տարածաշրջանում: Այդ պատճառով մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկում ենք որպես դաշինք, որը գործում է այդ բազմակողմ կառույցների շրջանակներում»,- ասել է Տլեուբերդին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կենտրոնական Ասիայի երկրները տեսնում են Ռուսաստանի կողմից սպառնալիքներ Ուկրաինայի հակամարտության համատեքստում։
Նրա խոսքով՝ Ղազախստանը շարունակում է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և փորձում է պահպանել զսպումների և հակակշիռների համակարգը, որպեսզի ապահովի փոխշահավետ համագործակցություն բոլոր երկրների հետ: