ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և արտգործնախարար Մուխթար Տիլեուբերդիի հետ՝ հայտնել են պետքարտուղարությունից:
Բլինքենը Ղազախստանի արտգործնախարարին ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է երկրի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Պետքարտուղարն այսօր Աստանայում կհանդիպի Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների արտաքին գործերի նախարարների հետ, ապա կմեկնի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ: