Հանգստյան օրերին Թուրքիայում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ երկրպագուները փափուկ խաղալիքներ են նետել դաշտ, բղավել, որ դրանք երկրաշարժից տուժած երեխաների համար են: Այնուհետև քաղաքական կարգախոսներ են հնչել, քաղաքացիները պահանջել են կառավարության հրաժարականը:
Հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել նաև փետրվարի 26-ին Ստամբուլում: Ակցիայի մասնակիցները բողոքել են, որ երկրաշարժին իշխանությունների արձագանքն օպերատիվ չի եղել: