ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստում ընդգծել է, որ լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել մարդու իրավունքների միջազգային սկզբունքները: Արցախի ճանապարհը դեռևս փակ է, թեպետ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը:
«Հայաստանի հաստատակամ համոզմունքն է, որ ՄԱԿ առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել ստեղծված պայմաններում»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: