Թուրքիայի արևելքում այսօր երեկոյան նոր երկրաշարժեր են գրանցվել:
Երկրի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակից հայտնել են, որ երեկոյան Կայսերիում գրանցվել է 4,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ, իսկ Քահրամանմարաշում՝ 4,5 և 4,1:
Ընդհանուր առմամբ Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո արձանագրվել է շուրջ 10 000 հետցնցում։