Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով ժամանել է Չինաստան: Սպասվում է, որ Լուկաշենկոն բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նեղ և ընդլայնված կազմով:
Նախատեսվում են հանդիպումներ ՉԺՀ բարձրաստիճան պաշտոնյաների, չինական առաջատար կորպորացիաների ղեկավարության հետ։ Բանակցությունների արդյունքում կստորագրվի առանցքային ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի մեծ փաթեթ։
Բելառուսի և ՉԺՀ-ի ղեկավարները նաև համատեղ հռչակագիր կընդունեն Սամարղանդում նախորդ հանդիպմանը ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի զարգացման ուղղությունների և մեխանիզմների վերաբերյալ: