Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները՝ հայտնել են քաղաքի իշխանությունները։ Այդ որոշման պատճառները, սակայն, չեն հստակեցվել։
Նշվում է, որ նախատեսված թռիչքները հետաձգվել են 12 ժամով:
Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են, որ պատճառը անհայտ թռչող օբյեկտն է, որը ենթադրաբար նկատվել է Սանկտ Պետերբուրգի երկնքում:
Այս պահին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի երկնքում քաղաքացիական ինքնաթիռներ չեն նկատվում: Որոշ լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ օդանավակայանում թռիչքների սահմանափակումները հանվել են: