Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի 2023 թվականի փետրվարի 23-ի գրություններով ներկայացված առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով փոխատեղումներ են կատարվել Քրեակատարողական ծառայության համակարգում:
1․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Մանուկ Արմենակի Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:
2․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Բախշիի Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ:
3․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Ժուդոլֆի Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ:
4․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Վանիկի Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ:
5․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Էդուարդի Խալապյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ:
6․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին:
7․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչիկի Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի հրամանով նշանակվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի պետի պաշտոնում: