ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնում են՝ կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։
Մասնավորապես, ՀՀ Կառավարության 2023 թ․ փետրվարի 23-ի որոշմամբ` ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։
ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի նշված պաշտոնը թափուր էր մնացել այն զբաղեցնող՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից Արթուր Վարդանյանի ազատվելու արդյունքում։
ՀՀ Կառավարության 2023 թ․ փետրվարի 23-ի մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ Կառավարության 2022 թ․ դեկտեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ։ Նշված փոփոխությունից բխում է, որ Արփինե Սարգսյանը կշարունակի զբաղեցնել ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը՝ արդեն որպես ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։
ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած ներկայացուցչից: Հանձնաժողովի անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է: