Երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնությունով Սիրիա է ժամանել 244 ինքնաթիռ, РИА Новости-ին հայտնել է Սիրիայի տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի փոխնախարար Մոաթազ Քաթանը։
«Առայժմ Սիրիա է ժամանել մարդասիրական օգնության 244 ինքնաթիռ՝ ի լրումն մարդասիրական օգնության ավտոշարասյուների, որոնք հատել են ցամաքային սահմանը՝ աջակցելու երկրաշարժի հետևանքների վերացմանը»,- ասել է Քաթանը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր արաբական ու այլ պետություններին, որոնք առաջին րոպեներից օգնություն են ցուցաբերել Սիրիային՝ բնական աղետի դեմ պայքարում։
Պաշտոնյան նշել է, որ Սիրիայի իշխանությունները երկրաշարժի հետևանքների ֆոնին բախվում են լուրջ մարտահրավերների, որոնք աջակցություն են պահանջում՝ հաշվի առնելով սիրիական պետության հնարավորությունները 12-ամյա պատերազմից հետո։