Փետրվարի 27-ին Շիրակի մարզի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը:
Երեկոյան ժամը 10-ի սահմաններում նրանք Գյումրիի Երևանյան խճուղում նկատել են, որ մի տղամարդ երկաթուղու գծանցի մոտ փաթեթներ է տեղադրում, իսկ քիչ հեռվում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է կայանված։ Ախուրյան գյուղի 27-ամյա բնակիչ վարորդը և Գյումրիի բնակիչ, նախկինում դատված 30-ամյա ուղևորը, ով փաթեթներ տեղադրողն էր, ձերբակալվել և տեղափոխվել են Կումայրիի բաժին:
Երևանյան խճուղում կատարված զննությամբ իրավապահները հայտնաբերել են կշեռք և մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «ԲՄՎ»-ի սրահում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի տասնյակ փաթեթներ։
Ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: